Մայիսյան հավաք 2024․ անվանական մրցանակներ

5/12/2024, 6:50:00 PM

Մայիսյան հավաք 2024․ անվանական մրցանակներ

Հեղինակային կրթական ծրագրով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքի օրերին հանձնվում են ամենամյա «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Իմացումի հրճվանք», «Աիդա Պետրոսյան», «Մուտք մանկավարժություն» մրցանակները։ 

Խնդրում ենք ծանոթանալ անվանակարգերին, ժամանակացույցին, առաջադրել, առաջադրվել, խրախուսել սովորողին, որ ինքնառաջադրվի։

«Աիդա Պետրոսյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»՝

  • Կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝  հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման մեջ էական ներդրում ունենալու համար.
  • Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով ծրագիր, ուսումնական նյութեր ստեղծելու համար։

«Իմացումի հրճվանք»՝

  • դասվարին, ուսուցչի օգնականին՝ համագործակցային (այդ թվում՝ ընտանեկան դպրոցների հետ) նախագծերի մշակման-իրականացման համար, իր ստեղծած ուսումնական ռեսուրների համար:

«Մուտք մանկավարժություն»՝

  • այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։

Ժամանակացույցը

  • Մրցանակակիրների առաջադրում,ինքնաառաջադրում՝ մայիսի 1-12: Գրանցումը՝ այստեղ:
  • Մրցանակակիրների ընտրություն՝ մայիսի 13-20
  • Մրցանակների հանձնում՝ մայիսի 24։

Օգտակար հղումներ

Կրթահամալիրում 2024թ. պարգևատրման, ամենամյա մրցանակների շնորհման մասին հրամանը

Անցած տարիների մրցանակակիրները։