«Ծաղկող պարտեզ»․ սովորողը՝ սովորեցնող նախագիծ

4/14/2024, 9:38:00 AM

«Ծաղկող պարտեզ»․ սովորողը՝ սովորեցնող նախագիծ

Մարինե Մարտիրոսյան

 «Ծաղկող պարտեզ» ուսումնական նախագծի շրջանակներում, ուսումնասիրեցինք և սաներին ներկայացրինք պղպեղի, դդումի, խնձորի, կիտրոնի օգտագակար հատկությունները։ Կրկնեցինք բանջարեղենի, մրգի անվանումները, թվեցինք գույները, չափսերը, համեմատություններ արեցինք, թթու, քաղցր, դառը ժպիտներով արտահայտեցինք համերը։
Մեկ ամսվա ընթացքում թե՛ փոքրիկները, թե՛ երրորդ դասարանցիները ուշիմ հետևում էին բույսերի աճին։ Ահա,  դասարանցիները  կատարում են աճի դիտարկումներ։ Շուտով բույսերը կտեղափոխենք բակ-պարտեզ։ Նյութը՝ դասարանական բլոգում։