Վրացերենի համատեղ դաս

4/11/2024, 8:08:00 PM

Վրացերենի համատեղ դաս

Ապրիլի 11-ին կրթահամալիրի Փոքր դահլիճում տեղի ունեցավ վրացերենի համատեղ դաս, որին մասնակցում էին վրացերենի ընտրության խումբի սովորողները, Վրաստանի, քաղաք  Լագոդեխիի  «Հերեթի» պատանեկան համույթի սովորողները , դասավանդողները։ Դասին ներկա էր նաև կրթահամալիրի տնօրոն՝ Սուսան Մարկոսյանը։

Վրաց ընկերները ներկայանում էին, պատմում էին իրենց տպավորությունների մասին։ Վրացիների մեջ կային սովորողներ որոնք նախագծի շրջանակում արդեն չորրորդ անգամ էին հյուրընկալվում կրթահամալիրում։ Իսկ մեծամասնությունը առաջին անգամ էր կրթահամալիրում, Երևանում։

Վրացերենի ընտրության սովորողները վրացերեն ներկայանում էին, պատմում էին իրենց մասին,ներկայացնում դպրոցը։