Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

5/24/2024, 1:44:00 AM

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

Մայիսի 6-24-ը

Հարգելի բարեկամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքին:

Մայիսի 6-24 կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով ( ուղեցույց):

Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել հավաքի աշխատակարգում, օրացույցում հրապարակված  բաց պարապմունքներին, կլոր սեղաններին, հանդիպումներին:

Հավաքի ընթացքի մասին լուսաբանումները, արդյունքները՝  mskh.am-ում, հավաքի բլոգում«Դպիր» մանկավարժական հանդեսում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել: Մասնակից խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից։ Գրանցաթերթը՝ այստեղ։