Բնագիտության մասնախմբի աշխատանքները Մանկավարժական ճամբարի ընթացքում

3/31/2024, 11:09:00 AM

Բնագիտության մասնախմբի աշխատանքները Մանկավարժական ճամբարի ընթացքում

Ամփոփումը՝ Նունե Թեմուրյանի

Գարնանային մանկավարժական ճամբարի՝ մարտի 25-29 ընկած ժամանակահատվածում կրթահամալիրի բնագետները մասնակցեցին հատուկ ընտրված աշխատակարգով հագեցած բնագիտության մասնախմբի հանդիպումներին։ Բազմաբովանդակ և հետաքրքիր աշխատակարգը ներկայացնենք հերթականությամբ։

«Փորձարարական կարողություններ» - Մարտի 25, ժամը 12։00 /ֆիզիկայի լաբորատորիա/․ 

  • Աշխատանք «Փորձարարական կարողություններ» մոդուլը ստեղծելու ուղղությամբ

Կրթահամալիրի բնագետները ներկայացրեցին փորձարարական կարողությունների մասին իրենց պատկերացումները՝ հենվելով սեփական փորձի վրա։ Ավելին՝ բլոգում։