2024-25 ուստարվա առաջին դասարանցիների մուտքի ճամբարի ամփոփում

3/29/2024, 3:05:00 PM

2024-25 ուստարվա առաջին դասարանցիների մուտքի ճամբարի ամփոփում

Մարինե Մարտիրոսյան

Եռօրյա ճամբարային գործունեության ընթացքում հասցրեցինք շփվել, ծանոթանալ, ստեղծագործել արդեն դպրոցական  առաջին դասարանցիների հետ։ Մեկը մյուսից հետաքրքիր և գունեղ աշխարհ ունեցող, պրպտուն, հետաքրքասեր սովորողներ։ Հասցրեցինք սիրել և կարևորել մեր հանդիպումները։ Մասնակցեցինք միասնական երգ ու պարի, խաղ-ասիկներով ընթերցումների, գունատոն նկարչության, մարզատոնի, ձվակերպարիների նախշազարդման, ծաղկոց-անկյուն ստեղծելու կարևոր աշխատանքներին։
Հագեցած և հետաքրքիր անցավ, տվեցինք մեր սերն ու ջերմությունը, որ սերմ դառնա և ծաղկում բերի։ Ամփոփումը՝ դասվարի բլոգում։