Մաթեմատիկա դասավանդողների մասնախմբի աշխատանքը Մանկավարժական ճամբարի ընթացքում

3/29/2024, 11:55:00 AM

Մաթեմատիկա դասավանդողների մասնախմբի աշխատանքը Մանկավարժական ճամբարի ընթացքում

Ամփոփում է Սյուզի Հակոբյանը

Մանկավարժական ճամբարի ընթացքում մաթեմատիկա դասավանդողների մասնախումբը ունեցել է չորս հանդիպում։ Աշխատել ենք նախապես հրապարակած օրակարգով ։ Գլխավոր խնդիրը եղել է  ծանոթանալ «Մայիսյան 19-րդ հավաքի»  բովանդակությանը , առանձնացրել այն կետերը, որոնց վրա կարող ենք աշխատել-ներկայանալ:

Հանդիպումների ընթացքում քննարկել ենք «Ելք ստուգատեսը» ` կրթական մի աստիճանից անցումը հաջորդին: Ուսումնասիրել, լրամշակել ենք  առայժ միայն 4-րդ դասարանի  ստուգատեսի անցկացման կարգը, այդ թվում՝ գնահատումը: ։

Քանի որ, մանկավարժական ճամբարի օրերը համընկավ  մարտի ֆլեշմոբի օրերի հետ, միասին  քննարկեցինք, թե ինչպե՞ս պետք է ընտրել խնդիր, փոխանցեցինք աղբյուրներ, որտեղից կարելի է առանձնացել  խնդիրները ։ Միասին լրամշակեցինք մարտի ֆլեշմոբի մակարդակների խնդիրները։


Աղբյուրը՝ այստեղ: