Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 3

3/27/2024, 8:16:00 AM

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 3

Ռոզա Մելիքյան

Այսօր գարնանային մանկավարժական հավաքի երրորդ օրն էր։

Օրը սկսեցինք աշխատակարգերին համապատասխան՝ ընդհանուր պարապմունք, պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցի բակում։ Դպրոցում մանկավարժական բաց հավաքից բացի ընթանում է նաև նոր ընդունվող սովորողների մուտքի ճամբարը։ Ընկեր Քնարիկը հանդիպում ունեցավ ծնողական համայնքի հետ, և պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ներկայացրեցինք մեր ստացված նախագծերը։Սեմինար-պարապմունքից հետո ուղևորվեցինք դեպի ուսումնական ագարակ ձիավարության մասնագիտական զարգացման սեմինարին։

Ավելին բլոգում…