Ծաղկող պարտեզ

3/23/2024, 10:47:00 AM

Ծաղկող պարտեզ

Մարինե Մարտիրոսյան

Այսօր 3․4 դասարանի սովորողներն ուսումնական նախագծով այցելեցին պարտեզի 2-4 տարեկան սաներին։ «Ծաղկող պարտեզ» ուսումնական նախագծի շրջանակներում, ուսումնասիրեցինք և սաներին ներկայացրինք պղպեղի, դդումի, խնձորի, կիտրոնի օգտագակար հատկությունները։ Կրկնեցինք բանջարեղենի, մրգի անվանումները, թվեցինք գույները, չափսերը, համեմատություններ արեցինք, թթու, քաղցր, դառը ժպիտներով արտահայտեցինք համերը։
Բնագետ ընկեր Գոհարի օգնությամբ ձեռք բերեցինք սերմերի, հողի հետ աշխատելու հմտություններ։ Նյութը՝ դասարանական բլոգում։