Գույժ։ Մահացել է մեր գործընկեր Վարդան Հովհաննիսյանը

3/21/2024, 6:18:00 AM

Գույժ։ Մահացել է մեր գործընկեր Վարդան Հովհաննիսյանը

67 տարեկանում կյանքից հեռացել է մեր գործընկեր Վարդան Հովհաննիսյանը։

Վարպետ Վարդանը սեբաստացիական հավաքանու անդամն էր 2009 թվականից, վարպետ Պետոյի հետ շինարարական-բարեկարգման բոլոր աշխատանքներում ներգրավված, կրթահամալիրի մասնաշենքերի ամեն մի անկյունում հետք թողած մեր ընկերը։ Նրան միշտ կհիշենք որպես խաղաղ, իրեն հատուկ բարեհոգի ժպիտով, ամենածանր փորձությունն ու իր բաժին ցավը աննկուն տանող  մարդու։ Խաղաղություն քեզ, սիրելի ընկեր Վարդան։ 

Վարդան Հովհաննիսյանի հոգեհանգիստը կլինի մարտի 21-ին՝ ժամը 17.00-ից, Նուբարաշեն 46 սգո սրահում։ Տրանսպորտը Մայր դպրոցից դեպի սգո սրահ կմեկնի ժամը 17.00։ 

Հուղարկավորությունը՝ մարտի 22-ին՝ ժամը 13.00, նույն վայրից։