Աշխատանքի ենք հրավիրում նետաձգության մարզչի

3/7/2024, 7:49:00 PM

Աշխատանքի ենք հրավիրում նետաձգության մարզչի

Հարգելի սեբաստացի համայնք՝  սովորողներ, շրջանավարտներ, սովորողների ծնողներ, բարեկամներ
Կրթահամալիրը հայտարարել է  նետաձգության մարզչի թափուր պաշտոնի մասին, սակայն փորձով գիտենք, որ դժվար է համապատասխան աշխատողի գտնելը։  
Կրթահամալիրում Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի աջակցությամբ 2014թ. ստեղծված հանրակրթական նետաձգության ակումբը վերելքի շրջանում է։ Նետաձգություն ընտրել է 6-12-րդ դասարանցի 98 սովորող, ակումբը մասնակցում է հանրապետական և միջազգային մրցաշարարերի, կրթահամալիրն ստեղծել է համապատասխան միջավայր, որը օրերս համալրվում է նոր զենքերով։
Նետաձգության նոր մարզիչ գտնելու համար խնդրում ենք յուրաքանչյուրի  աջակցությունը. խնդրում ենք տարածել հայտարարությունը, կոնկրետ ուղարկել ձեզ ծանոթ մարզչին, փնտրել նրան ձեր ծանոթների, ընկերների միջոցով։  

Հարգանքով՝   կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան, տնօրեն Սուսան Մարկոսյան, մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյան