Արամ Սարգսյանի հետ հանդիպման ամփոփում

3/3/2024, 11:00:00 AM

Արամ Սարգսյանի հետ հանդիպման ամփոփում

Հասարակագիտական ստուգատես 2024

Հանդիպման ընթացքում ես կարևոր արձանագրումներ և նշումներ եմ արել, որոնք մեր այսօրվա թերևս աղոտ պատկերացումներին կարող են տալ նոր երանգ, մտորումների նոր ուղղություն։ Պիտի լինեմ անկեղծ՝ մարտիմեկյան դեպքերի մասին շատ-շատ էի լսել, սակայն բավականաչափ տեղեկացված չէի։ Միաժամանակ վերջին շրջանում տեսնելով անմարդկային ու դաժան վերաբերմունքի արտացոլման կադրերն ու դրվագները, ինչպես նաև այսօր լսելով իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ խոշտանգումներ անելու անհերքելի փաստերը դեպքերի հենց ականատեսից, վստահաբար կարող եմ պնդել, որ գոնե բավարար չափով պատկերացում ու կարծիք ունեմ մարտիմեկյան իրադարձությունների մասին։ Կարծում եմ՝ իմ արձանագրումներն ու նշումները (տեսակետերը) օգտակար կլինեն նաև ընթերցողին` 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ծագած դեպքերը ճիշտ ըմբռնելու և վերլուծելու համար․․․

Քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հանդիպումը լուսաբանում է հետազոտական վարժարան-ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանը

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի Էջի լուսանկարը՝ Սոնա Բիանջյանի