Արտ թերապիա եւ մեդիտացիա. Թրեյնինգ

3/2/2024, 12:39:00 PM

Արտ թերապիա եւ մեդիտացիա. Թրեյնինգ

Քնարիկ Ներսիսյան

Արտ թերապիան , մեդիտացիան, շնչառական վարժությունները հրաշալի գործիքներ են մանկավարժների ուսումնական պրոցեսում կիրառելու համար։ Ուսուցչի առօրյան, որը լեցուն է էմոցիոնալ այրումով, դրանք անհրաժեշտ են սթրեսը նվազեցնելու և նրանց ընդհանուր հոգեկան առողջությունը բարելավելու համար։Այդ նպատակով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նախաձեռնեց Արտ թերապիայի, մեդիտացիայի թրեյնինգ, որը վարեց ֆրանսիացի արտ թերապիստ Դարիա Ժումելը։

Հանդիպումը սկսեց իր գործունեության ներկայացմամբ, հարց ու պատասխանով պարզեց մասնակիցների գիտակցությունը, ճանաչողության աստիճանը արտ թերապիայի, մեդիտացիայի մասին, ինչպես նաև` թե ովքեր ունեն այդպիսի փորձառություն։

Հարց ու պատասխանից հետո սկսվեց բուն աշխատարանը․ ճիշտ շնչառություն, շնչառության կառավարում, ներքնատեսություն, մարմնի թուլացում, առաջնորդող վիզուալիզացիա դեպի բնություն․․․ընթացքում Դարիան հրահանգներով ուղղորդում էր ուսուցիչներին՝ զգալ մարմինը, գտնել ցավ կրող հատվածները, խոսել ներսի հետ և պատասխանել ներսում․․․

Ավելին՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգում։