Փետրվարյան քառօրյա վերապատրաստման ամփոփում

2/27/2024, 12:46:00 PM

Փետրվարյան քառօրյա վերապատրաստման ամփոփում

Կարինե Խառատյան

Փետրվարի 20-23-ը կրթահամալիրում իրականացվեց «Մուտք կրթահամալիր․ քայլ առաջին» — բլոգային, նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստումը։ Այս անգամ որպես վերապատարաստող մասնագետ ես էի ընտրվել։ Նախապես կապ հաստատելով մասնակիցների հետ՝ տեղեկացրել-հիշեցրել էի մեր հանդիպման ժամի և վայրի մասին։ Փետրվարի 20-ին, ժամը՝ 16։00-ին, մասնակիցերն արդեն «Տիգրան Հայրապետյան» գրադարանում էին։ Միմյանց հետ ծանոթանալուց հետո շրջեցինք և ծանոթացանք կրթահամալիրի ֆիզիկական միջավայրի հետ, որից հետո ծանոթացանք կրթահամալիրի կայքի, ենթակայքերի հետ։ Օրակարգում ունեինք քայլ առաջին, բլոգների բացում և ակտիվացում կետը, որով էլ սկսեցինք ծանոթանալ բլոգային ուսուցման առանձահատկությունների հետ և բացեցինք անհատական բլոգոները։ Օրն ավարտեցինք բլոգավարության հմտությունների փոխանցմամբ և բլոգուսուցման մասին հարց ու պատասխանով։ Վերապատրաստման մասին ավելին՝ բլոգում։