Ընկերս՝ հեքիաթում

2/22/2024, 6:11:00 PM

Ընկերս՝ հեքիաթում

Մարինե Մարտիրոսյան

3․4 դասարանի սովորողները ոչ միայն սիրում են ընթերցել, այլև՝ ստեղծագործաբար ընթերցել, երևակայել։ Այս անգամ այնքան են տարվել Թումանյանի հեքիաթների ընթերցանությամբ, խաղ-բեմադրությամբ, որ իրենց ընկերներին պատկերացրել են հեքիաթների հերոսների դերերում։ Օրինակ ի՞նչ կլիներ, եթե Անին հայտնվեր Անխելք մարդու հեքիաթում կամ Առնոն լիներ Պոչատ աղվեսը հեքիաթի գայլը։ Ծիծաղաշարժ հեքիաթ-հորինուկներ են ստացվել։ Գրքի տոնին միմյանց ենք նվիրում մեր ստեղծած էլեկտրոնային ընթերցարանները՝ հետաքրքիր այլընտրանքային ստեղծագործական մշակմամբ։ Նյութը՝ դասարանական բլոգում։