«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի բաց հավաք: Ֆոտոշար

2/17/2024, 1:11:00 PM

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի բաց հավաք: Ֆոտոշար

Լուսաբանումը՝ Արմինե Թոփչյանի

Փետրվարի 16-ին կրթահամալիրում «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի բաց հավաքն էր։
Շրջայցի ընթացքում մասնակիցները ներկա եղան մարզական ակումբների` մարմնամարզության, սուսերամարտի, նետաձգության, հրաձգության, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, ձեռքի գնդակի, սեղանի թենիսի, ձյուդոյի պարապմունքներին, կրակային պատրաստությանը, բակային ֆուտբոլին, լողին, ձիավարությանը:
Հավաքին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, հայկական հատուկ օլիմպիադաների ղեկավար Արտակ Ստեփանյանը, Նորք Մարաշի մանկապատանեկան համալիրի մարզադպրոցի ղեկավար Ռոբերտ Կիրակոսյանը, Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Աշոտ Աճեմյանը, մարզական տարբեր ձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները, ինչպես նաև Գյումրու և Մարտունու մարզադպրոցների մեր գործընկերները:
Հանդիպումն ափոփվեց կլոր սեղան-քննարկումով։

Ֆոտոշարն՝ այստեղ: