Վարկանիշային ցուցահանդես
![Վարկանիշային ցուցահանդես](https://uploads.mskh.am/uploads/posts/post_65c351a0de2e7ceff7d8a1e3_img.png)
Փետրվարի 8-12-ը
Փետրվարի 8-ին, ժամը՝ 15։00, Հայաստանի նկարիչների միությունում հերթական Վարկանիշային ցուցահանդեսի բացումն է, որին մասնակցում են կրթահամալիրի դասավանդողներ Ալիսա Գևորգյանը, Քնարիկ Ներսիսյանը, Աննա Թորոսյանը, Թեհմինե Հարությունյանը: Ցուցահանդեսին մասնակցում են միության անդամ չհանդիսացող կերպարվեստի ներկայացուցիչները: Աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» և «Մարտիրոս Սարյան» ցուցասրահներում:
Ցուցահանդեսը օրեր՝ փետրվարի 8-ից 12-ը:
Մուտքն ազատ է: