Cubee Education Lab-ը կրթահամալիրում

2/6/2024, 2:40:00 PM

Cubee Education Lab-ը կրթահամալիրում

Փետրվարի 2–ին ՏՏ լաբորատորիայում ունեցանք հանդիպում Cubee Education Lab-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Բարեղամյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մեր կրթահամալիրի և Cubee Lab-ի հնարավոր համագործակցությունը։ Հանդիպմանը մասնակցում էին կրթահամալիրի ուսուցիչները, սովորողները, ուսանողները քոլեջից, ավագ ու կրտսեր դպրոցներից։

Նախ՝ մեզ ներկայացրին Cubee Lab-ի գործունեությունը։ Նրանք 5-12 տարեկան երեխաների համար անցկացնում են դասընթացներ STEM ոլորտում՝ Lego Education, Lego Electro, Scratch jr, Robotics, Scratch, Arduino, Python։ Քննարկեցինք և ներկայացրինք նաև մեր կրթահամալիրի ՏՏ դասերը և «Սովորող-սովորեցնող» նախագիծը այդ ոլորտում։

Ապա խոսեցինք, թե ինչպես կարելի է ուսումնական ծրագրում ներառել STEAM կրթութական ոլորտը, թե ինչ դասընթացներ կարելի է անցկացնել, ինչ գործիքներով աշխատել։ Բացի դրանից, եղավ սովորողների՝ Cubee Lab-ում ապագա աշխատանքի առաջարկ։

Հրապարակումը՝ Լիլիթ Ղազարյանի, 10-րդ դասարան։