Հունվարի 17-ը՝ Արևմուտքում

1/17/2024, 10:31:00 AM

Հունվարի 17-ը՝ Արևմուտքում

Ճամբարային անցուդարձ

  • Ազգագրական փառատոնի շրջանակներում 5 տարեկանների հետ որոշեցինք պատրաստել հայկական հաց`մատնաքաշ։

Նյութը` բլոգում․․․

  • Արևմուտքի 5-6 տարեկանների խմբասենյակ հյուր էին եկել Ընթերցասերներ ջոկատի ճամբարականները, ովքեր օգնեցին կրտսեր ընկերներին Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում կառուցողական խաղեր խաղալ։

Մանրամասները` բլոգում․․․

  • Ձիավարում են Արևմուտքի 5-6 տարեկանները։

Մանրամասները` բլոգում․․․

  • Օրվա մասին պատմում է ճամբարական Մանե Սողոմոնյանը․

-Այսօր մենք ճամփորդել ենք։ Մեր ձմեռային մարզական խաղերը անցկացրել ենք Սևաբերդում։ Երբ մենք տեղ հասանք, ես շատ ուրախացա, որովհետև այնտեղ լիքը ձյուն կար։ Ես տխրել էի, քանի որ մայրաքաղաքում այս տարի ձյուն չկար։ Մենք սկսեցինք խաղալ ձնագնդիկ, պատրաստել ձնեմարդև սահել սահնակով։ Մի պահ մենք ընդմիջեցինք, տաք թեյ խմեցինք, հաց կերանք, տաքացանք և շարունակեցինք խաղալ։ Երբ մենք վերադարձանք, ես շատ հոգնել էի, բայց շատ հավես և հաճելի օր էր։

Տեսանյութը՝ հղումով․․․