Այցելություն Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոն․ամփոփում

1/11/2024, 9:12:00 PM

Այցելություն Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոն․ամփոփում

Դիանա Գևորգյան

Հունվարյան ձմեռային ճամբարի շրջանակում այսօր «Հորինուկ»  ջոկատն այցելեց Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոն, դիտելու «Զարմանահրաշ դայակը» կամ «Ամանորյա իրարանցում» ներկայացումը։ Մինչ ճամփորդության մեկնելը սովորողների հետ նախապատրաստվեցինք ճամփորդությանը, անդրադարձանք ճամփորդական կանոններին, մշակեցինք ու ձայնագրեցինք ռադիոհաղորդում «Կանոնները թատրոնում» վերնագրով։ Ճամփորդության ամփոփումը՝ դասարանական բլոգում։