«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում հոգեբանի

1/22/2024, 11:55:00 PM

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում հոգեբանի

Կրթահամալիրում հոգեբանը

  • ունի բարձրագույն կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • դպրոցի ղեկավարի, դասավանդողների հետ մասնակցում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատմանը, սովորողի անհատական պլանի կազմմանը.
  • մասնակցում է կրթական կարիքով սովորողների՝ խմբում (դասարանում) ներառմանը, նրանց հետ աշխատանքի անհատականացմանը.
  • սովորողներին ներառում է իր ղեկավարած նախագծերում.
  • համընդհանուր ներառականության  նպատակով կարողանում է օգտագործել կրթահամալիրում ստեղծված նյութական միջավայրը, վարում է մասնագիտական զարգացման պարապմունքներ դասվարների, կազմակերպիչների, դասավանդողների համար, փոխանցում հոգեբանական տարբեր մեթոդներ, հնարքներ.
  • որպես լրացուցիչ ծառայություն՝ վարում է սովորողի անհատական պլանով որոշված թերապևտիկ, շտկող և զարգացնող պարապմունքներ.
  • զբաղվում է ինքնակրթությամբ, մասնակցում է մասնագիտական զարգացման, փորձի փոխանակման սեմինարների, քննարկումների․
  • կատարում է համընդհանուր ներառականությանն ուղղված հեղինակային մեթոդական մշակումներ, ստեղծում է ուսումնական նյութեր։

Կրթահամալիրի Գործատու-ն՝ հղմամբ։

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46։