«Սեբաստացի» ապրանքանիշը ներկայանում է Big Christmas ամանորյա տոնավաճառին

12/24/2023, 4:27:00 PM

«Սեբաստացի» ապրանքանիշը ներկայանում է Big Christmas ամանորյա տոնավաճառին

Դեկտեմբերի 20-24-ը

«Սեբաստացի» ապրանքանիշի ամբողջ տեսականին ստեղծվել է կրթահամալիրի սովորողների և ուսանողների ձեռքերով։ Եվ  Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառին՝ Big Christmas Market with Coca-Cola 2023-2024-ին կրթահամալիրը ներկայանում է իր ուսումնական արտադրանքով՝

  • «Սեբաստացի» գինի 
  • «Արատես» մեղր
  • Կտորե պայուսակներ և բարձեր
  • Ամանորյա մոմեր
  • Կավե կիրառական և դեկորատիվ սպասք 
  • Թեյով-չրով-անուշեղենով փաթեթ 
  • 2-6 տարեկանների համար արտադրված զարգացնող խաղեր 
  • Ամանորյա թխվածքաբլիթներ 
  • Գաթա 
  • Անուշահոտ և համեղ անուշեղեն
  • և շա՜տ ՍԵՐ

Տոնավաճառի օրերը՝ դեկտեմբերի 20-24:
Վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

«Սեբաստացի» ապրանքանիշի արտադրանքը վաճառվում է նշված հասցեներում՝

  • «Սեբաստացի» խանութ՝ Րաֆֆու 57
  • «Սեբաստացի» գինու խանութ՝ Անդրանիկի 92/1

Համակարգող՝ Տաթև Բլեյան և ընկերներ: