Կինոաշխատարան Գագիկ Ղազարէի հետ

12/8/2023, 10:47:00 PM

Կինոաշխատարան Գագիկ Ղազարէի հետ

Դեկտեմբերի 8-10

Վայր՝ Քոլեջ, Վերնատուն

  • Դեկտեմբերի 8-10-ը, ժամը՝ 11:00
  • Համագործակցությունը Քոլեջի ուսանողների խմբի հետ, ղեկավար՝ Սուսան Ամուջանյան

Աշխատարանի ղեկավար՝ Գագիկ Ղազարէ, օգնական՝ Սուրեն Առաքելյան

Աշխատարանի ծրագիր

Նախագիծն իրականացվում է, «Արվեստի Բաց Հարթակ» կազմակերպության և կրթահամալիրի Գեղարվեստի նախաձեռնությամբ։

Մեդիակրթությունը և կինոգիտելիքը, որպես միջոց, ամենատարբեր խնդիրների բարձրաձայնման, խոսքի իրավունքի իրացման և մարդասեր միջավայրի ձևավորման համար:

Օր առաջին

  • Ծանոթություն, աշխատարանի նպատակների ներկայացում:
  • Կադրը, որպես վիզուալ արվեստների հիմնատարր: Կինոյի սինթետիկ բնույթը, առնչությունը կերպարվեստի, լուսանկարչության, գրականություն, հեռուստատեսության, մեդիատարածության հետ՝ համացանց, սոցիալական հարթակներ: Ինչպես խոսել կինոյի լեզվով, նկարել գրագետ, գիտակցված, արժեվորելով սեփական միտքն ու խոսքը, ժամանակը։ Ինչպես բարձրաձայնել մարդկային, համայնքային խնդիրները աուդիովիզուալ միջոցներով։
  • «Մեկ րոպե» ֆիլմերի ընտրանու դիտում։ ՄԷԿ ԿԱԴՐ կինոփառատոնի «մեկ կադր մեկ րոպե» անվանակարգի բազմաժանր ֆիլմերի ընտրանու դիտում, քննարկում, վերլուծություն: Անուղղակի դասընթաց կինոյի լեզվի հիմնական էլեմենտների շուրջ:
  • ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ / ԿԻՆՈԵՐԵԿՈ
    կարճ ֆիլմերի դիտում/քննարկում:

Օր երկրորդ

  • Քննարկվում, մանրամասն վերլուծվում և բացահայտվում են ներկայացված մտահղացումները, դրանք ֆիլմերի վերածելու համար անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ պայմանները: Գտնում ենք այն հնարավորությունները, որոնք կօգնեն մտահղացումները վերածել ֆիլմի, արտադրել: Սկսվում է իրագործելի մտահղացումների նկարահանումները: Նկարված վիզուալ նյութերն անմիջապես մտնում են մոնտաժի և հնչունավորման փուլ, արտադրվում:
  • Օրվա ամփոփում:
  • Օրվա արդյունքների վերլուծում, նոր գաղափարների զարգացում։
  • ՄԷԿ ԿԱԴՐ ԿՖՄՓ / ԿԻՆՈԵՐԵԿՈ
    կարճ ֆիլմերի դիտում/քննարկում:

Օր երրորդ


ֆիլմերի արտադրության ամփոփում՝ մոնտաժ, հնչունավորում, ֆիլմերի արտադրության ավարտ:

Նկարահանված ֆիլմերի ներկայացման պլանավորում, մասնակցություն «ՄԷԿ ԿԱԴՐ 2024» փառատոնին:

Կազմակերպիչ՝ Քնարիկ Ներսիսյան: