Բասկետբլի բաց մրցաշարը ավարտվեց մրցանակաբաշխությամբ

11/23/2023, 3:41:00 PM

Բասկետբլի բաց մրցաշարը ավարտվեց մրցանակաբաշխությամբ

Լուսաբանումը՝ Նաիրա Հարությունյանի

Նոյեմբերի 20-22-ը կայացավ «Վահան Ասատրյան» բասկետբոլի բաց մրցաշարը։ Խաղերը անցան լարված մթնոլորտում, բոլոր թիմերը ցանկանում էին արդար պայքարում գրավել մրցանակային տեղեր։ Մրցաշարին մասնակցում էր կրթահամալիրի, Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոցի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի և Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի հավաքականները: Թեժ խաղեր էին ընթանում: Մրցանակի արժանացան Շենգավիթի, Եվրոպական համալսարանի և Թիվ 114 դպրոցի թիմերը։ Թիմերը մասնակցեցրին մրցանակաբաշխությանը։ 

Ֆոտոշարը՝ բլոգում։