Սուսերամարտի միջազգային մրցաշարի ամփոփում

12/5/2023, 8:04:00 AM

Սուսերամարտի միջազգային մրցաշարի ամփոփում

Համակարգող՝ Միքայել Ղազարյան

Նոյեմբերի 28-30-ը կրթահամալիրում սուսերամարտի միջազգային ամենամյա բաց մրցաշարն էր: Մրցաշարին մասնակցում էին՝

  1. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ և միջին  դպրոցների սուսերամարտի ակումբը․
  2. Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը․
  3. Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցը․
  4. Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը․
  5. Վրաստանի սուսերամարտի հավաքականը․
  6. Մասիվի մանկապատանեկան մարզադպրոցը։

Մրցաշարը անցավ թեժ պայքարում:

Խոցասուսեր զենքաձևում պատանիներից մրցանակային տեղեր գրավեցին Առաքելյան Հրաչը (առաջին տեղ), Խալաթյան Արտյոմը (երկրորդ տեղ),  Վարդանյան Դավիթը, Տոտոլյան Ռոբերտը (երրորդ տեղ):

Խոցասուսեր զենքաձևում աղջիկներից մրցանակայն տեղեր գրավեցին Նավասարդյան Անահիտը (առաջին տեղ), Մելքումյան Անին (երկրորդ տեղ), Գյուլումյան Կարինեն, Խաթաչառովա Լիզին (երրորդ տեղ):

Նշանակալից էր Վրաստանի սուսերամարտիկների մասնակցությունը, Գյումրու հավաքականի հետ նրանք ապրեցին կրթահամալիրի փոխանակման կացարաններում, շրջեցին կրթահամալիրում, եղան ինժեներական լաբորատորիայում, բրուտանոց, ապա զբոսնեցին քաղաքում։ Բոլոր թիմերը մասնակցեցին մրցաշարի բացման արարողությանը, մրցանակաբաշխությանը: 

Ֆոտոշարը՝ Մարզական ուսումնական կենտրոնի բլոգում։