Կրթահամալիրում ընտրություններ են

12/4/2023, 8:48:00 PM

Կրթահամալիրում ընտրություններ են

Հարգելի սեբաստացի համայնք․

Կրթահամալիրի կառավարման խորհրդում առաջացել է երկու թափուր տեղ՝  

  • մանկավարժական աշխատողների ժողովի ներկայացուցչի (կրթահամալիրի դասավանդող Արմինե Մովսիսյանի նախաձեռնությամբ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվել է, կրթահամալիրի խորհրդում նրա լիազորությունները դադարեցվել են նոյեմբերի 23-ից). 
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցչի (Գայանե Ներսիսյանի երեխաները դուրս են եկել կրթահամալիրից, տեղափոխվել են արտերկիր, Գայանե Ներսիսյանի դիմումով նրա լիազորությունները կրթահամալիրի կառավարման խորհրդում դադարեցվել են 2023թ. նոյեմբերի 23-ից)։  

Առաջացած թափուր տեղերը համալրելու նպատակով կրթահամալիրի յոթ մասնաճյուղերի մանկավարժական խորհուրդները առաջադրել են մանկավարժական աշխատողների թեկնածություն,  որոնցից կրթահամալիրի աշխատողները սահմանված կարգով կընտրեն մեկին։ 

Առաջադրված մանկավարժական աշխատողներ

Աշխատողների քվեարկության թերթիկ (ակտիվ կլինի քվեարկության օրը)։

Միջին դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդները համաձայնությամբ առաջադրել են չորս թեկնածուի, որոնցից կրթահամալիրի ծնողական համայնքը սահմանված կարգով կընտրի մեկին։ 

Առաջադրված ծնողական համայնքի ներկայացուցիչներ

Ծնողների քվեարկության թերթիկ (ակտիվ կլինի քվեարկության օրը)։

Ե՛վ մանկավարժական աշխատողի, և՛ ծնողական համայնքի ներկայացուցչի ընտրությունը դեկտեմբերի 4-ին է՝ ժ․ 9:00-21։00, էլեկտրոնային փակ քվեարկությամբ։