Հանդիպում Լուսինե Սահակյանի հետ

11/27/2023, 10:08:00 PM

Հանդիպում Լուսինե Սահակյանի հետ

Լուսաբանումը՝ Արմինե Թոփչյանի

Կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի վերնատանը հանդիպում էր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Լուսինե Սահակյանի հետ: Բանախոսությունը նախադպրոցական, կրտսեր տարիքի սովորողների երաժշտական ունակությունների դրսեվորման, զարգացման վերաբերյալ Կարլ Օրֆի, Զոլտան Կոդայի մանկավարժական մոտեցումների, հայ ազգային երգարվեստի միջոցով համաշխարհային երաժշտաության մանկավարժության փորձի ներդրման մասին էր: Հարգելի երաժշտագետը շեշտում էր անընդհատ ինքնակրթվող, իմպրովիզիայի հատկությամբ օժտված, խաղը` որպես ուսուցման միջոց կարևորող ուսուցչի դերն այս մանկավարժության մեջ:
Հանդիպմանը մասնկացում էին կրթահամալիրի երաժշտության, պարի ուսուցիչներ, դաստիարակներ, դասվարներ: Ներկա էր նաև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:

Ֆոտոլուսաբանումը: