Երևան-Գյումրի աշխատարան

11/16/2023, 5:50:00 PM

Երևան-Գյումրի աշխատարան

Ֆեյսբուքյան լրահոս

Նոյեմբերի 15-ին «Երևան-Գյումրի» աշխատարանով  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էին Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի դեկորատիվ կիրառական և 3 D մոդելավորման ֆակուլտետների ուսանողները՝ Գեւորգ Մալխասյանի և Ռիտա Թումասյանի ղեկավարությամբ։ Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ շրջայցից հետո, որը ուղեկցվում էր կրթահամալիրի ստեղծման պատմությունով, հեղինակային մանկավարժության, կրթական պարտեզի ներկայացմամբ, հասանք Քոլեջ։
3D մոդելավորման ուսանողները  Քոլեջի «Վերնատանը» մասնակցեցին Արատեսի դպրական կենտրոնի կիսակառույց շինությունների նախագծման քննարկմանը, որը վարում էր ճարտարապետ Սոնա Մանուչարյանը, կրթահամալիրի հիմնադիր տնօրենը՝ Աշոտ Բլեյանը։
Դեկորատիվ կիրառական ֆակուլտետի ուսանողներն էլ աշխատեցին   Մայր դպրոցի Ինժեներատեխնիկական լաբորատորիայում։
                                                                                                                                                         Գրառումը՝ Քնարիկ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից
Երևան-Գյումրի աշխատարան՝
Օրվա նկարապատումը
Օրվա տեսանյութը