Գույժ։ 2023թ. նոյեմբերի 15-ին կյանքի 66-րդ տարում վախճանվել է մեր գործընկեր Կարեն Մկրտչյանը

11/14/2023, 6:55:00 PM

Գույժ։ 2023թ. նոյեմբերի 15-ին կյանքի 66-րդ տարում վախճանվել է մեր գործընկեր Կարեն Մկրտչյանը

2023թ. նոյեմբերի 15-ին կյանքի 66-րդ տարում վախճանվել է մեր գործընկերը՝  1990-ից կրթահամալիրում դասավանդող, կրթահամալիրի գունանկարի արվեստանոցի ղեկավար,  ավելի քան երկու տասնյակ անհատական և խմբային ցուցահանդեսների մասնակից նկարիչ Կարեն Մկրտչյանը։ 
Ցավակցում ենք սիրելի Մարինե Մկրտչյանին՝ եղբոր, սեբաստացի շրջանավարտներ Վահագն, Արամ, Մուշեղ Մկրտչյաններին՝ հոր, բոլորիս՝ ընկերոջ կորստի կապակցությամբ։ Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը՝18:00-20:00, «Լյուար» սգո սրահում: Տրանսպորտը Մեդիա կենտրոնից կշարժվի ժամը 18․00։ Հուղարկավորությունը նույն վայրից, ժամը՝13:00-ին:
Հասցե՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք: