Արևմտյան դպրոց-պարտեզում

11/10/2023, 5:08:00 AM

Արևմտյան դպրոց-պարտեզում

Նելլի Օսիպյանի օբյեկտիվում

Արևմտյան դպրոց-պարտեզն ունի երկու մեծ հարստություն՝ լողավազան և ագարակ, որոնցից օգտվում են կրթահամալիրի բոլոր սովորողները։ Հինգ տարեկանից սկսած երեխաները ունեն պարտադիր լողուսուցման դաս, որը, երևի թե կարիք չկա նշել, թե որքան կարևոր է նրանց ֆիզիկական ու էմոցիոնալ զարգացման համար։
Ագարակում հնարավոր է ձեռք բերել կենդանիներ խնամելու հմտություններ, ձի թամբել, ձեռք բերել տարբեր փափուկ հմտություններ, որոնք մեծացնում ու գունավորում են երևանաբնակներիս մտահորիզոնը։ Ագարակում անց է կացվում նաև կենդանիներով արտ-թերապիա։

Կցում եմ փոքրիկ տեսանյութ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի մասին պատմող։