Ձիավարության պարապմունք ուսումնական ագարակում

11/3/2023, 11:17:00 PM

Ձիավարության պարապմունք ուսումնական ագարակում

Այսօր երկաարցված օրվա կազմակերպիչների, ուսուցչի օգնականների ձիավարության պարապմունքի ժամանակ  սովորեցինք ինչպես թամբը ճիշտ տեղադրել ձիու վրա: Նախորդ պարապմունքների ժամանակ մարզչի՝ Արմենուհու օգնությամբ էինք այդ գործողությունը կատարում, իսկ այսօր մենք կարողացանք ինքնուրույն թամբել ձիուն՝ Ջենիին։ Այնուհետև սովորեցինք սանձել ձիուն, դա բավականին լուրջ ու պատասխանատու աշխատանք է, քանի որ սանձը ճիշտ բռնելուց է կախված ձիուն կառավարելը: Մի առանձին հաճույք է, երբ ձիուն թամբած ես, սանձը ձեռքիդ է, ու ձին վազում է:


Աղբյուրը՝ Ալինա Մարզումանյանի բլոգ: