Գովք Երևանին` մեկ շնչով․․․ ուրբաթ-համերգ

10/21/2023, 5:02:00 PM

Գովք Երևանին` մեկ շնչով․․․ ուրբաթ-համերգ

Լուսաբանումը՝ Դիանա Գևորգյանի

Հոկտեմբերի 20-ին Մայր դպրոցի Մարմարյա սրահում տեղի ունեցավ «Գովք Երևանին` մեկ շնչով» համագործակցային ուրբաթ- համերգը, որին մասնակցեցին նաև Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորողները։ Նրանք համագործակցել էին «Զենիթ բենդ»-ի հետ՝ Կոմիտասի «Կաքավիկ» երգին նոր շունչ հաղորդելով։ Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ մասնակցել էին բոլոր փորձերին, իսկ ուրբաթ-համերգին ցույց տվեցին արդյունքը: