Բասկետբոլի ընկերական խաղ Չարենցավանում

10/18/2023, 12:37:00 AM

Բասկետբոլի ընկերական խաղ Չարենցավանում

Հոկտեմբերի 18-ին  կրթահամալիրի Ավագ դպրոցի բասկետբոլի ակումբի մարզիկները Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում մասնակցեցին բասկետբոլի ընկերական խաղի։ Երկու թիմերն էլ խաղը սկսեցին բարձր տրամադրությամբ և հաղթանակի ակնկալիքով։ Համառ պայքարից հետո խաղը ավարտվեց ոչ ոքի:
Սեբաստացի մարզիկները խաղընկերներին հրավիրեց մասնակցելու «Վահան Ասատրյան» մրցաշարին: Ֆոտոշարը և տեսանյութը՝ հղմամբ: