Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևի մրցանակակիրները

10/17/2023, 4:48:00 AM

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևի մրցանակակիրները

ՏՏ բնագավառի  Հայաստանի բնագիտական և տեխնիկական բուհերի 30 ուսանող և դպրոցների 9 սովորող արժանացան Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների:

Մրցանակակիր ինը սովորողներից երեքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի սովորողներն են: Գլխավոր մրցանակը նույնպես բերեցինք մեզ հետ: Ուսուցիչ՝ Հերմինե Անտոնյան:

Շնորհավորում ենք մեր սովորողներին: Կեցցե՜ք, Հերմինե Անտոնյան և ընկերներ՝ Հայկ, Տիգրան, Վահան:

Պարգևների հանձնումը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ «Սիլիկոնյան լեռներ» (Silicon Mountains) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ: Պարգևները հանձնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այս տարվա մրցույթին մասնակցել է 73 սովորող ավագ և միջնակարգ դպրոցներից և 120 ուսանող բնագիտական ուղղվածություն ունեցող բուհերից:
Սիրողական տեսագրությունը՝ հղումով:
Պաշտոնական լրահոս։