Մուտք կրթահամալիր. քայլ առաջին. բլոգային-նախագծային քառօրյա վերապատրաստում օգոստոսի 15-ից

8/16/2023, 6:17:00 AM

Մուտք կրթահամալիր. քայլ առաջին. բլոգային-նախագծային քառօրյա վերապատրաստում օգոստոսի 15-ից

Օգոստոսի 15-18-ը  կրթահամալիրում կազմակերպվում է կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստում։
Առաջին պարապմունքը՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 10.00-ին:
Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով:
 
Վերապատրաստման բովանդակային մոդուլները`
  • նախագծային ուսուցում,
  • ուսուցման կազմակերպում անհատական նոթբուք-նեթբուքով, բլոգային ուսուցում,
  • անհատական-հեռավար ուսուցում:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Կրթահամալիրի «Գործատու»-ն՝ այստեղ: