Արատեսյան տեխնոճամբար 2023

8/2/2023, 10:44:00 AM

Արատեսյան տեխնոճամբար 2023

Օգոստոսի 5-8-ը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան և Ինժեներական ստեղծագործության կենտրոնը տեղեկատվական տեխնոլոգիաներով, ինժեներությամբ հետաքրքված ավագ դպրոցականների համար կազմակերպում են ամենամյա արատեսյան հերթական տեխնոճամբարը:

Վայրը՝ Վայոց ձորի մարզ, Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցները՝ ՄՍԿՀ-ի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արցախի սովորողներ, ուսուցիչներ

Ճամբարի աջակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Դար» հիմնադրամ, Սևանի համայնքապետարան

Ճամբարի բովանդակությունը

  • Դրոններ, արհեստական ինտելեկտ, դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում․ տեսական և գործնական պարապմունքներ
  • Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական լուծումներ
  • Վայրի բնության էկոլոգիական խնդիրները։ Վայոց ձորի թռչունների բազմազանությունը
  • ժամանցային ծրագրեր` ոլորտային սեմինարների և խաղերի տեսքով
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
  • Մարմնամարզական պարապմունքներ
  • Քայլարշավ. Խաչոց ձոր, Արատես գետ

Ճամբարի աշխատակարգը

Օգոստոսի 5
08։30՝ Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում․ Մելինե Ֆարմազյան

08։45՝ ճամբարականների մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10։00՝ հայրենագիտական կանգառ Արփայի հովտում
12։00՝ բոլոր ճամբարականների ժամանում ճամբարատեղի, տեղավորում
13։00՝ ծանոթացում, խմբերի բաժանում, կացարանների ընդունում, ճամբարի պաշտոնական բացում
14։00՝ ճաշ
14։45՝ «Արհեստական բանականություն։ Ներածություն, ընդհանուր գաղափարներ» թեմայով պարապմունք-քննարկում (zoom-ի հղում) Նորայր Գալիկյան
17։00՝ «Կիբեռանվտանգություն, խնդիրները, լուծումները» թեմայով պարապմունք-քննարկում (zoom-ի հղում)․ Արամայիս Մխիթարյանի հետ
19։00՝ ընթրիք, խարույկ, աստղադիտում, երգ, պար, օրվա ամփոփում, պատումների
23։00՝ քուն

Օգոստոսի 6
8։00՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
8։30՝ նախաճաշ
10։00՝ «Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական լուծումներ» տեսական պարապմունք(zoom-ի հղում)․ պարապմունք Գնել Հարությունյան, Արման Ենգիբարյան 
12։00՝ «Դրոններ, արհեստական ինտելեկտ, դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում» տեսական պարապմունք(zoom-ի հղում)․ DroneEduLab
13։30՝ ճաշ, հանգիստ
15։00՝ «Դրոններ, արհեստական ինտելեկտ, դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում» գործնական պարապմունք(zoom-ի հղում)․ DroneEduLab
17։00՝ հանգիստ
17։30՝ քայլարշավ. Խաչոց ձոր, Արատես գետ, լող
18։30՝ միջավայրի խնամք, երկրագործական աշխատանք
19։30՝ ընթրիք
20։00-ից՝ խարույկ, թեմատիկ զրույցներ, երգ, պար, օրվա ամփոփում, պատումների
թողարկում
23։00՝ քուն

Օգոստոսի 7
8։00՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
8։30՝ նախաճաշ
9։30՝ «Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական լուծումներ» գործնական պարապմունք(zoom-ի հղում)․ Գնել Հարությունյան, Արման Ենգիբարյան
12։00՝ կայքերի առաջխաղացումը, CEO գործիքներ թեմայով սեմինար-քննարկում(zoom-ի հղում)․ Հերմինե Անտոնյան
13։00՝ ճաշ
14։00՝ «Համակարգչային տեսողություն» թեմայով քննարկում(zoom-ի հղում)․ Նորայր Գալիկյան
16։00՝ սպորտային խաղեր
17։00՝ «Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական լուծումներ» փորձարկումներ․ Գնել Հարությունյան, Արման Ենգիբարյան
18։00՝ միջավայրի խնամք, երկրագործական աշխատանք
19։30՝ ընթրիք
20։00-ից՝ խարույկ, թեմատիկ զրույցներ, երգ, պար, օրվա ամփոփում, պատումների
թողարկում
23։00՝ քուն

Օգոստոսի 8
8։00՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
8։30՝ նախաճաշ
9։00՝ սենյակների նախապատրաստում հաջորդ խմբի համար, տարածքի մաքրում
11։00՝  «Լեզվի փորցեսինգ, chat-gpt, կիրառությունները բիոլոգիայում» թեմայով սեմինար-քննարկում(zoom-ի հղում)․ Նորայր Գալիկյան
13։00՝ ճաշ, ճամբարի ամփոփում, նյութերի հրապարակում
13։30-ից՝ մեկնում

Ճամբարի համակարգող՝ Հերմինե Անտոնյան:

Ավելին՝ բլոգում: