«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում բնագիտական առարկաներ դասավանդողի

4/27/2024, 6:21:00 AM

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում բնագիտական առարկաներ դասավանդողի

Կրթահամալիրում բնագիտության, աշխարհագրության դասընթաց վարողը.

  1. ունի բարձրագույն կրթություն, հետաքրքրվում է բնության երևույթներով, աշխարհագրությամբ, Հայաստանի բուսական և կենդանական աշխարհով.
  2. գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  3. համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  4. կարողանում է.
    -կազմել բնագիտության հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացների ծրագրեր,
    -ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
    -կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ նաև պարտեզապուրակային գործունեության, ուսումնական ջերմոցի-բուսաբուծության, կենդանիների խնամքի-բազմացման, բնագիտական-փորձարարական.
    -ճամփորդել սովորողների հետ.
    -կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք, զանգեք 74-72-46: