«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մարզիչների

7/31/2023, 3:20:00 PM

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մարզիչների

Աշխատանքի ենք հրավիրում թենիսի, ֆուտբոլի, բասկետբոլի մարզիչների

Կրթահամալիրում մարզիչը.

  • ունի մասնագիտական կրթություն, իր մարզաձևով շարունակում է զբաղվել, ունի մրցաշարարերի մասնակցության փորձ.
  • ծրագրում և վարում է հանրակրթական մարզական դասընթացը՝ որպես մարզական ակումբ.
  • ստեղծում և ղեկավարում է լրացուցիչ կրթության մարզական ակումբ.
  • վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • կարողանում է.
    • կազմել մարզական ակումբի ծրագրեր.
    • կազմել և սովորողների հետ իրականացնել մարզական ուսումնական նախագծեր, այդ թվում՝ եռամարտի, հնգամարտի, բարձունքի նվաճման, քայլարշվի, հեծանվարշավի.
    • կազմակերպել, ղեկավարել արշավախմբային, բնապահպանական ճամբարներ, մարզական հավաքներ, մրցաշարեր.
    • ճամփորդել սովորողների հետ.
    • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար:

    Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

    Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: