Բրոյի բրոյի ուրախություն

7/25/2023, 9:02:00 PM

Բրոյի բրոյի ուրախություն

Հուլիսի 27, 12:30, «Զենիթ» գործիքային ակումբ

Հուլիսի 27-ը իր գործունեությամբ մեր սերն ու անմնացորդ հարգանքը վայելող, իսկական ընկերոջ՝ Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է: Ընկերոջ, որ մեծ  ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նա հայ արվեստագետի, մտավորականի և քաղաքացու չափանիշ է, որով սերունդներ են դաստիարակվելու:

Սեյրան Ավագյանը հայտնի է իբրև գուսանական երգերի լավագույն կատարողներից:
Նրա կատարումները արտահայտում են հայ ժողովրդին հատուկ զգացմունքներ`սեր և ողբերգություն, ռազմական ոգի և ներքին հանդարտություն, սրտի պարզություն և դարերի խորքից եկող իմաստություն:
Կենսագրությունն՝ այստեղ:


Սիրով հրավիրում ենք Սեյրանի հետ միասին լինելու, միասին երգելու…

Մասնակիցներ՝ ստեղծագործական խմբեր՝ «Զենիթ» բենդ, «Ակներ», «Սեբաստացիներ» վոկալ համույթ, «Հարություն Թոփիկյան սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ:
Գործընկեր-հյուրեր՝ Երևանի կամերային երգչախմբի անդամներ՝ Թամարա Մոսինյան, Մաքրուհի Խաչատուրյան:

Բրոյի-բրոյի հանրային ուրախություն.

  • Սայաթ Նովա. միասնական կատարումներ.
    Բրոյի բրոյի, Նազանի, Աշխարհումն իմն դուն իս, Քանի վուր ջանի իմ
  • «Սեբաստացիներ» վոկալ համույթ.
    «Էրթանք սարերը սեյրան», «Ծառի տակին կար կանեմ»,«Էրնեկ ես ծառ էղնեի», «Սև գյուլի», «Հովն ընկավ», «Նինմ, նինմ»
  • Թամարա Մոսինյան. Կոմիտաս «Օրոր», «Բաց մեզ տեր»..
  • Մաքրուհի Խաչատորյան. Սայաթ-Նովա «Դուն էն հուրին իս»