Ճամբար Արատեսում

7/13/2023, 10:49:00 PM

Ճամբար Արատեսում

Արատեսի դպրական կենտրոնի բլոգը։

Վայոց ձորի մարզում՝ Հերմոն գյուղից դեպի հյուսիս, կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնն է:
Արատեսի դպրական կենտրոնը գործում է շուրջտարյա: Կրթահամալիրի սովորողների խմբերը Արատես են այցելում տարբեր նախագծերով. կազմակերպվում են քայլարշավային-հայրենագիտական, բնապահպանական, վրանային-արշավախմբային, ռազմամարզական ճամբարներ, ստեղծագործական, փառատոնային հավաքներ։
Արատեսի դպրական կենտրոնում կա՝
✅տնակային ավան,
✅ուսումնական մեղվանոց,
✅ռազմամարզական գոտի,
✅վրանային կայան,
✅ծիսական հարթակ,
✅ուսումնաարտադրական տնտեսություն
✅պանդոկ:
Դպրական կենտրոնի տարածքում է նաև Արատեսի վանքը (13-րդ դար)։
Դպրական կենտրոնն անընդհատ զարգանում է խմբերի կողմից իրականացվող նախագծերի արդյունքում: Շուրջտարյա գործունեությունն ապահովում է, որ այն կարևոր հարթակ լինի ուսումնական տարատեսակ աշխատանքների կազմակերպման և զարգացման համար:
Նախագծային, ռազամամարզական խմբերի ճամբարային օրացույցը՝

Ամառ 2024