Գյուղական ճամբար

7/9/2023, 10:32:00 PM

Գյուղական ճամբար

Կազմակերպիչ՝ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ճամբարի նպատակը՝ քաղաքի և գյուղի երեխաների համատեղ նախագծային գործունեություն գյուղական միջավայրում

Արդյունքը՝ ճամբարականների միջև կապերի ստեղծում, համագործակցային ուսումնական նախագծեր, փոխադարձ այցելություններ, գյուղի մասին լուսաբանումներ

Ճամբարի բովանդակությունը

1 Ազգագրություն

  • Ազգային երգ ու պար
  • Ազգային խաղեր, խաղիկներ
  • Ազգային խոհանոց
  • Ծես
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Ընթերողական նախագծեր
  • Ուսումնական ժամերգություն

2 Հայրենագիտություն

  • Գյուղի պատմությունը
  • Տեղանքի մշակութային արժեքները
  • Գյուղի բարբառները
  • Գյուղի մարդիկ

3  Միջավայրի խնամք

  • Երկրագործություն
  • Կենդանիների խնամք
  • Աշխատանք հյուրընկալող ընտանիքում
  • Հանրօգուտ աշխատանք գյուղում

4 Առողջ ապրելակերպ

  • Մարմնամարզություն
  • Լող
  • Քայլք
  • Բարձունքի հաղթահարում

Կազմակերպումը

  • Ճամբարը կազմակերպվում է գյուղում՝ դպրոցի տարածքում կամ այլ հարմար միջավայրում։
  • Ճամբարը ղեկավարում են սեբաստացի և գյուղի դպրոցի մանկավարժական աշխատողները։
  • Ճամբարում սովորողների ընդմիջումը կազմակերպվում է «Ուսումնական խոհանոց» նախագծով։
  • Երևանցի ճամբարականը հյուրընկալվում է գյուղի հասակակից երեխա ունեցող ընտանիքում:
  • Տեղացի ընտանիքը կազմակերպում է երեխայի գիշերակացը, նախաճաշը, ընթրիքը։
  • Երեխան օգնում է ընտանիքին ճամբարային օրվա ավարտից հետո․ կատարում է երկրագործական աշխատանք բանջարանոցում, խնամում է կենդանիներին։
  • Ճամբարը կարող է շարունակվել  Սևանի ափին՝ բնապահպանական-արշավախմբային եռօրյա ճամբարով։

Գյուղական ճամբարի բլոգը՝ այստեղ:


Հունիս 2024

Հունիսի 25-28՝ Գյուղական ճամբար Լանջաղբյուրում․ Միջին դպրոց, Անահիտ Մելքոնյան և ընկերներ