«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում մայրենի լեզվի դասավանդողի

7/13/2023, 11:42:00 AM

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում մայրենի լեզվի դասավանդողի

Գործատու

Կրթահամալիրում մայրենի դասավանդողը.

  • ունի բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • կարողանում է գրաբար, արևմտահայերեն կարդալ և փոխադրել,
  • ունի ամենօրյա գրական ընթերցանության սովորություն,
  • կարողանում է լուծել լեզվաբանական խնդիրներ,
  • զբաղվում է խոսքային ստեղծական գործունեությամբ, թարգմանությամբ, 
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, 
  • կարողանում է վարել բլոգ, կազմակերպել ուսուցում ուսումնական բլոգներով,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար,
  • կարողանում է կազմել ուսումնական ծրագրեր, ստեղծել ուսումնական նյութեր, 
  • կարողանում է կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր,
  • կարողանում մասնակցել քայլարշավների, հեծանիվ վարել, ճամփորդել սովորողների հետ,
  • կարողանում է կազմակերպել ուսումնական ճամբարներ։

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: 

Հարգելի՛ մասնագետ, կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի համաձայն  ընդունվելուց առաջ մասնագետը վերապատրաստման, կամավորական աշխատանքով ծանոթանում է ներկայացվող պահանջներին, հեղինակային մանկավարժական սկզբունքներին, յուրացնում անհրաժեշտ կարողություններ։ 

Առաջիկա վերապատրաստումը օգոստոսի 15-18-ին է