«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում ռուսերեն դասավանդողի

2/17/2024, 3:23:00 AM

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում ռուսերեն դասավանդողի

Կրթահամալիրում օտար լեզու (անգլերեն, ռուսերեն) դասավանդողը՝

  • ունի բարձրագույն կրթություն,
  • ունի օտար լեզուները մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու հմտություններ,
  • գիտի երկու օտար լեզու,
  • տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների.
  • կարևորում է ինքնակրթությունը, մասնագիտական զարգացումը․

կարողանում է՝

  • համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
  • կազմել օտար լեզվի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների, մեծահասակների համար.
  • կազմել օտար լեզվի հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր.
  • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի, առարկայական ֆլեշմոբի համար.
  • մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ համագործակցային, միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
  • ճամփորդել սովորողների հետ.
  • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Պահանջվող կարողությունները մասնագետը ձեռք է բերում-ներկայացնում կրթահամալիրում սահմանված կարգով ընդունելության փուլերի ժամանակ։ 

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: