«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մաթեմատիկա դասավանդողի

7/8/2023, 7:20:00 PM

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մաթեմատիկա դասավանդողի

Գործատու

Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, սիրում և հետաքրքրվում է մաթեմատիկայով,
  • տիրապետում է մաթեմատիկայի դասավանդման տարբեր հնարքների,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.

Կարողանում է.

  • կազմել դպրոցական մաթեմատիկայի, նրա առանձին բաժինների ուսուցման, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր,
  • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
  • կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
  • ճամփորդել սովորողների հետ.
  • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: