Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում

8/20/2023, 2:36:00 AM

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում

Հայտարարություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  օգոստոսի 21-ից իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում: 

Կազմակերպումը՝ առկա, նյութական արդիական միջավայրում, բլոգների, էլեկտրոնային փոստի միջոցով.

Դասընթացներին կարող են դիմել՝

  • դասվարներ, 
  • մայրենի լեզու, հայոց լեզու, գրականություն,
  • օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն),
  • մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն,
  • ինֆորմատիկա,
  • կերպարվեստ,
  • տեխնոլոգիա,
  • երաժշտություն,
  • բնագիտություն,
  • հայրենագիտություն,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • պատմություն,
  • հասարակագիտություն,
  • էկոլոգիա,
  • ֆիզկուլտուրա
    դասավանդողներ։

Արդյունքում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր բովանդակությունից բացի՝ 

  • Բլեյանի բաց դպրոցին, հեղինակային մանկավարժության փորձին ծանոթություն.
  • դասընթացի ծրագիր, նախագիծ մշակելու, նախագիծ համակարգելու հմտություններ.
  • ուսումնական բլոգավարություն։

Վերապատրաստողները կրթահամալիրի մենթոր ուսուցիչներն են, մասնախմբերի, լաբորատորիաների ղեկավարները, առաջատար մասնագետները:

Դասընթացների ծրագրերը, ժամանակացույցը, աշխատակարգը, հայտարարությունները կգտնեք Վերապատրաստման կենտրոնի բլոգում:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: