Հրավիրում ենք լրացուցիչ կրթություն ստանալու կրթահամալիրի ուսումնական կենտրոններում

6/4/2023, 6:38:00 AM

Հրավիրում ենք լրացուցիչ կրթություն ստանալու կրթահամալիրի ուսումնական կենտրոններում

ՀՀ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական կենտրոններում ընդունելությունը շուրջտարյա է։ 

  • Երևանի և հարակից բնակավայրերի դպրոցների 1-12-րդ դասարանցիների համար,
  • մեծահասակների համար իրականացվում են  լրացուցիչ կրթության ծրագրեր ու դասընթացներ։
  • Կրթական ծրագրերի և դասընթացների տևողությունը որոշվում է անհատական ուսումնական պլանով՝ արագացված, կարճատև (նվազագույնը՝ մեկամսյա) ծրագրերով.
  • մեկամյա, բազմամյա ծրագրերով.
Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական կենտրոնների լաբորատորիաներում, արհեստանոց-արվեստանոցներում:
Կրթահամալիրի դպրոցների սովորողների համար լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են երկարացված օրվա ընթացքում՝ ժամը 13:30 — 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Կրթահամալիրի սովորողի ծանրաբեռնվածությունը արտացոլվում է սովորողի անհատական ուսումնական պլանում։
Դասընթացի ժամկետները, այլ պայմաններ որոշվում են ուսումնառության պայմանագրով, որ սահմանված կարգով կնքվում է սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) և լրացուցիչ կրթության ծրագրի պատասխանատուի միջև։
2022-2023 ուստարում կրթահամալիրն առաջարկում է՝

Երաժշտության ուսումնական կենտրոն (Ա. Բաբաջանյան 25, 098 91 99 20)՝
  • Դաշնամուր
  • Ջութակ
  • Կիթառ
  • Ֆլեյտա 
  • Երգչախումբ (մանկական, պատանեկան)
  • Շախմատ
  • Շախմատի ամենամսյա ֆլեշմոբ

Մարզական ուսումնական կենտրոնում  (Ա. Բաբաջանյան 25, 099 17 73 73)՝

  • Սուսերմարտ
  • Բասկետբոլ
  • Մարմնամարզություն
  • Վոյելբոլ
  • Ձյուդո
  • Ֆուտբոլ

Քանդակի դպրոցում ( Րաֆֆու 61, 098 68 86 48)

Ծածկած լողավազանում  (Ա. Բաբաջանյան 38/1,  077812810)

Ինժեներական ստեղծագործության կենտրոն (Ա. Բաբաջանյան 23, 098 88 83 60)

Ուսումնական ագարակում (Ա. Բաբաջանյան 38/1, 077 20 29 04)

Լրացուցիչ տեղեկությունները՝ այստեղ։