Ճամբար «Իմ դպրոցում»

7/6/2023, 4:01:00 PM

Ճամբար «Իմ դպրոցում»

Կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի ուղերձը՝

Սիրելի սեբաստացի պատանի, եթե քաղաքում ես, պատրաստ ակտիվ աշխատանքի, ամառային լեցուն առօրյայի, «Իմ դպրոցում» ճամբարը հենց քեզ համար է։

Կրթահամալիրի տարածքում ծով գործ կա՝ կամավորական ու վճարվող աշխատանք, որ կարող ես անել մենակ ու ընկերոջ, ընկերների հետ։ Ուզում ես՝ շինարարի աշխատանք, ուզում ես՝ երկրագործի, ուզում ես՝ կենդանապահի, որ կերակրեք, մաքրեք, խաղաք, մարզվեք։ Հաց կուտեք միասին, կլողաք Ագարակի նոր, մեծ, զով լողավազանում, կխոսեք, կքննարկեք, կսովորեք։ Կուզեք՝ գիշերն էլ կանցկացնեք Ագարակի ճամբարում։

Ճամբար «Իմ դպրոցում». ավելի ինքնուրույն և ուժեղ դառնալու ավելի գրավիչ ձև գիտե՞ք։

Ճամբարի օրակարգը

9:00՝ հանդիպում,  օրվա աշխատանքների քննարկում, մաքրման աշխատանքներ, շրջակա միջավայրի խնամք

9:30` հավաք ագարակում, կենդանիների և բուսատեսակների խնամք

10:30՝ ընդմիջում, նախաճաշ

11:00՝ լող

12։00՝ գյուղատնտեսական աշխատանքներ

13:00՝ ընդմիջում՝ ճաշ

13։30-14:00՝ աշխատանքների ավարտ։


Աշխատանքային ճամբարի մասնակիցն ունենում է՝

  • աշխատանքային հագուստ
  • արևապաշտպան գլխարկ
  • ջրի շիշ
  • լողազգեստ

Աշխատակարգ

Հունիսի 17-28՝ ճամբարի ղեկավար Սարգիս Ղուկասյան

Հուլիսի 1-13-ը՝ ճամբարի ղեկավար Իննա Ստեփանյան