Օտար լեզուների գործածության մասին

6/8/2023, 11:35:00 AM

Օտար լեզուների գործածության մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական աշխատողներից յուրաքանչյուրը գոնե մեկ օտար լեզու գիտի և օգտագործում է իր աշխատանքում (մեծ մասը ռուսերեն): Օտար լեզու սովորելու  ճանապարհ է այն գործնականում կիրառելը: Կրթահամալիրի մանկավարժական աշխատողները սովորողների համար օտար լեզուն օգտագործելու (բանավոր և գրավոր) հնարավորություններ պետք է ստեղծեն. շփում լեզուն կրողի (անմիջական և վիրտուալ) հետ, ուսումնական նյութերի համար ինֆորմացիա հայթայթել, օտար լեզվով ուսումնական նյութերից օգտվել, թարգմանել (օտար լեզվից հայերեն և հակառակը), ուսումնական ֆիլմեր դիտել և քննարկել:  Մանկավարժական աշխատողի ամսական կատարողականում գրանցվում է ամսվա ընթացքում օտար լեզվի գործածումը:
Զգույշ պետք է լինել թարգմանության հարցում: Ամեն ինչ չէ, որ պետք է թարգմանել: Թարգմանությունը պետք է հիմնավորված լինի: Բոլոր ուսումնական նյութերը կամ ֆիլմերը հայերեն դարձնելու անհրաժեշտություն չկա: Սովորողին օտար լեզու կիրառելու հնարավորություն պետք է մնա:

Աղբյուրը՝  կրթահամալիրի կայք