Հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալ Քոլեջում

6/5/2023, 1:28:00 PM

Հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալ  Քոլեջում

2023-2024 ուսումնական տարի

9-րդ դասարանի սիրելի՛ շրջանավարտ, հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու հետևյալ մասնագիտություններով՝
  • Շուկայաբանություն
    Որակավորումը՝ Մարկետոլոգ
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3
  • Հագուստի մոդելավորում և նախագծում
    Որակավորումը՝ Մոդելավորող-նախագծող՝ հագուստի

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի
  • Լուսանկարչական գործ
    Որակավորումը՝ Լուսանկարիչ

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝  3.5
  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
    Որակավորումը՝ Մենեջեր՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 4
  • Նախադպրոցական կրթություն
    Որակավորումը՝ Դաստիարակ` նախադպրոցական կրթության

    Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ
    Ուսումնառող տարիները՝ 3 և 2
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
    Որակավորումը՝ Տեխնոլոգ՝ խմորման արտադրության և գինեգործության
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում
    Որակավորումը՝ Վեբ-դիզայներ
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 3
  • Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
    Որակավորումը՝ Նկարիչ՝ ձևավորող
    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 4
  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
    Որակավորումը՝ Տեխնիկ` հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման

    Կրթության հիմքը՝ հիմնական
    Ուսումնառող տարիները՝ 4
  • Գրադարանային գործ մասնագիտություն
    Որակավորումը՝ Գրադարանավար

    Կրթության հիմքը՝ միջնակարգ
    Ուսումնառող տարիները՝ 2

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848, (094) 132026, գրեք t.bleyan@mskh.am հասցեով։