Լույսը չի մեռնում

5/31/2023, 10:41:00 AM

Լույսը չի մեռնում

Գայանե Թերզյանը մեծ ներդրում ունի Հայաստանում մանկավարժության զարգացման մեջ՝ իր մշակումներով, թարգմանություններով, ստեղծարար մեթոդիստի տարիների բարեխիղճ աշխատանքով։ 
Գայանեն կրթահամալիրի ակունքներում է, հաղորդակցության մանկավարժության մշակողը, կրթահամալիրի առաջին լրատվականների գլխավոր խմբագիրը, հիմա արդեն ճանաչված լրագրողների ավագ ընկերը, խորհրդատուն, ոգեշնչողը։ Անգնահատելի է նրա դերը որպես մանկավարժության հետազոտող ուսուցիչ  դասավանդողների մասնագիտական զարգացման, կրթահամալիրի քոլեջում դաստիարակների ուսուցման ծրագրերում։ 
Հավերժ հիշատակ քեզ, սիրելի ուսուցիչ, ընկեր, Գայանե Թերզյան։ Հունիսին դեռ կանդրադառնանք մեր ընկերոջ, ուսուցչի մանկավարժական վաստակին։ 
Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն մանկավարժության համար։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը ևս սգում է։։